Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

30.09.2014

Արտավանում թակարդն ընկած արջի փրկությունը

Օգոստոսի 28-ին` առավոտյան ժամը 8-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) զանգահարեցին Երեւանի կենդանաբանական այգի` խնդրելով միանալ իրենց` Վայքի մոտ գտնվող Արտավան գյուղում արտասովոր փրկարարական առաքելութուն իրականացնելու: Ինչպես հայտնեցին նախարարությունից, այս հեռավոր գյուղում` գետից ոչ հեռու, վիրավոր արջ էր հայտնվել թակարդում: Վախեցած գյուղացիներն օգնության էին կանչել ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին: Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) բնության պահպանության համակարգող Մանուկ Մանուկյանը Երեւանի կենդանաբանական այգու անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանի եւ FPWC-ի վայրի բնության այլ փորձագետների հետ միացան փրկարար ջոկատին: Երբ խումբը գյուղ հասավ, պարզվեց, որ արդեն դեպքի վայր էին ժամանել Վայոց Ձորի բնապահպանական գործակալությունից, սակայն մինչ այդ պահը որեւէ գործողություն չէր ձեռնարկվել: Ակնհայտ էր, ...Ավելին ...


19.09.2014

Ավագ Գրանդի վիրահատությունը Թբիլիսիում բարեհաջող անցավ

Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի կենդանաբանական այգում հաջողությամբ վիրահատեցին 18-ամյա Գրանդ փղին: Ավելի քան 7 ժամ տևած վիրահատության արդունքում հայտնի մասնագետ Փիթեր Քերթեշի գլխավորությամբ բրիտանացի և վրացի կենդանաբույժների խումբը հեռացրեց փղի կոտրված հիվանդ ժանիքն ու դրա խոռոչում գոյացած մեծ բուշտը: Ի սկզբանե հայտնի էր, որ վիրահատությունը բարդ է լինելու, սակայն ընթացքը սպասվածից ավելի ծանր էր: Թեև վիրահատությունը բարեհաջող անցկացվեց, Գրանդը երկար ժամանակ չէր կարողանում անզգայացումից դուրս գալ: Հորիզոնական դիրքում շուրջ 6 տոննա կշռող կենդանու թոքերը մեծ ճնշման են ենթարկվում, և որոշակի ժամանակահատված անց դա կարող է հանգեցնել շնչարգելման: Արհեստավարժ մասնագետների համակարգված գործողությունների արդյունքում Գրանդին հաջողվեց փրկել. փիղն արթնացավ ու ոտքի կանգնեց կենդանաբույժների, այգու անձնակազմի ու վիրահատությանը ուղիղ հեռարձակմամբ հետևող այցելուների ոգևորված բացականչությունների ներքո: Գրանդի ...Ավելին ...


16.09.2014

Երևանի կենդանաբանական այգում 2-րդ անգամ «Պաղպաղակի օր» իրականացվեց

Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն, (FPWC) ընդառաջելով բազմաթիվ այցելուների խնդրանքներին, սեպտեմբերի 14-ի  այս տարի երկրորդ անգամ իրականացրեցին «Պաղպաղակի օր» ամենամյա միջոցառումը` հյուրընկալելով շուրջ 5000 այցելու: Մինչև 16 տարեկանների համար մուտքը կենդանաբանական այգի անվճար էր:   Օրվա պաղպաղակը տրամադրել էր Աշտարակ Կաթ ՓԲԸ: Պաղպաղակը խորհրդանշական գնով էր վաճառվում՝ 50 դրամ, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվեց Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը: Այգու տարածքում ողջ օրվա ընթացքում միջոցառումներ էին անցկացվում. կենդանիների ցուցադրական կերակրումներ, ծաղրածուներ, երաժշտություն, զվարճալի ու ինտելեկտուալ խաղեր, նվերների խաղարկություն: Օրվա գլխավոր մրցանակին՝ հեծանիվի արժանացավ 9-ամյա Ֆելետա Մինասյանը: Առանձին տաղավարներով ներկայացված էին Երևանի կենդանաբանական այգու «Զու» մանկական ամսագիրը, կ...Ավելին ...


13.09.2014

Մամուլի հաղորդագրություն

Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ընդառաջելով բազմաթիվ այցելուների խնդրանքներին, սեպտեմբերի   14-ին`   ժամը   12:00-17:00   այս   տարի   երկրորդ   անգամ   կիրականացնեն «Պաղպաղակի օր» միջոցառումը:  Օրվա պաղպաղակը կտրամադրի Աշտարակ Կաթ ՓԲԸ: Պաղպաղակը կվաճառվի ընդամենը 50 դրամով: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղորդվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը: Փոքրիկ այցելուներին հագեցած ծրագիր է սպասվում. կենդանիների ցուցադրական կերակրումներ, զվարճալի ու ինտելեկտուալ խաղեր, հեծանիվի խաղարկություն: Երևանի կենդանաբանական այգու տաղավարում կներկայացվի «Զու» մանկական ամսագրի նոր համարը, կենդանիների խնամակալության ծրագիրը: Համահայկական նկարչական մրցույթի համակարգող թիմը կպատմի մրցույթին մասնակցության պայմանների, հոկտեմբերի...Ավելին ...


09.09.2014

Սեպտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կրկին տեղի կունենա Պաղպաղակի օր

Բազմաթիվ այցելուների խնդրանքով`Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սեպտեմբերի 14-ին` ժամը 12:00-17:00 այս տարի երկրորդ անգամ կիրականացնեն «Պաղպաղակի օր» ամենամյա միջոցառումը: Մինչև տասնվեց տարեկանների համար մուտքը կլինի անվճար: Պաղպաղակը կվաճառվի ընդամենը 50 դրամով: Պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը: Նույն օրը այցելուներին կներկայացվեն Երևանի կենդանաբանական այգու «Զու» մանկական ամսագրի նոր համարը, կենդանիների խնամակալության ծրագրի վերջին զարգացումները, այգու այլ նորություններ: Երևանի կենդանաբանական այգու տաղավարում երեխաների տարբեր տարիքային խմբերի համար ինտելեկտուալ խաղ կանցկացվի, որի ամենախելացի մասնակիցները կարող են տուն վերադառնալ գլխավոր մրցանակով՝ հեծանիվով: Նախատեսվում են կենդանիների ցուցադրական կերակրումներ: Համեղ պաղպաղակ կտրամադրի Աշտ...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք