Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

29.08.2014

Անմոռանալի օր `«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական ՀԿ երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակում Երևանի կենդանաբանական այգի էին այցելել «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպության շուրջ 50 երեխաներ`ծնողների հետ միասին: Երևանի կենդանաբանական այգու կրթական կենտրոնի կողմից երեխաների համար հատուկ էքսկուրսիա կազմակերպվեց, տեղի ունեցան կենդանիների ցուցադրական կերակրումներ: Երեխաները հատկապես տպավորված էին գետաձիերի և Անդրկովկասյան գորշ արջերի ցուցադրական կերակրումներով: Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին` ջերմ ընդունելության համար: Ավելին ...


23.08.2014

Պաղպաղակի օր` Երևանի կենդանաբանական այգում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` (FPWC) օգոստոսի 30-ին, ժամը 12:00-ին կիրականացնեն  «Պաղպաղակի օր» ամենամյա միջոցառումը: Օրը բոլոր երեխաներին խոստանում է զվարճալի խաղեր, քաղցր մրցանակներ և, իհարկե, շատ պաղպաղակ, որը կվաճառվի ընդամենը 50 դրամով: Իսկ պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը: Մուտքը մինչև տասնվեց տարեկանների համար  կլինի անվճար: Համեղ պաղպաղակ կտրամադրի Աշտարակ Կաթ ՓԲԸ՝ Հայաստանի բարձրորակ կաթնամթերք և պաղպաղակ արտադրող առաջատար ընկերություններից մեկը:Ավելին ...


18.08.2014

Սև ագռավի ձագն արդեն գլուխկոտրուկներ է լուծում

Հաճախակի են դարձել դեպքերը, երբ քաղաքացիները, ովքեր բնությունից գտել են կենդանիների, բերում և հանձնում են Երևանի կենդանաբանական այգի: Քիչ չեն նաև դեպքերը, երբ մեզ դիմում են՝ սխալ խնամքի հետևանքով տուժած կենդանիներին օգնություն ցույց տալու և խնամքի վերցնելու առաջարկներով: Վերջերս Երևանի կենդանաբանական այգի բերեցին Սև ագռավի (Corvus corax) 4 ձագ և որպես նվիրատվություն հանձնեցին այգուն: Քաղաքացու խոսքով՝ ձագերին գտել է փողոցում. հավանաբար փոքրիկները ծառից էին ընկել: Ագռավի ձագուկներն այդ ժամանակ մեկ ամսական էին, և այգու աշխատակիցներն անմիջապես զբաղվեցին նրանց խնամքով: Սև ագռավի ձագերից մեկի խնամքով զբաղվում է այգու գլխավոր անասնաբույծ Աննա Ասատուրյանը. ագռավին անվանել է Գրիգ և ուրախությամբ է նշում, որ ընդամենը երկու շաբաթ անց Գրիգն արձագանքում էր իր անվանը: Գրիգն արդեն երեք ամսական է, պատրաստակամ ենթարկվում է «արի» հրահանգին, ինքնուրույն սնվում է, իսկ ավելացած կերն անմիջապես թաքցնում ճ...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք