Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

19.06.2014

Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգին կաշխատի առավոտյան ժամը 09:30-ից մինչև 16:00

Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգու դարպասները բաց կլինեն առավոտյան ժամը 09:30-ից մինչև 16:00: Այդ օրը նախատեսվում է «Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» փակ միջոցառումը, որը կհյուրընկալի լուրջ հիվանդություններ ունեցող և սահմանափակ կարողություններով շուրջ 60 երեխաների` իրենց ծնողների (խնամակալներին), քույրերի և եղբայրների հետ: Հրավիրվածներին կընդունեն որպես հատուկ կարևորության հյուրերի՝ առաջարկելով նրանց բացառիկ ծրագիր: Փոքրիկ հյուրերը հնարավորություն կունենան կենդանաբանական այգում հատուկ մշակված շրջայցի և կենդանիների հետ անմիջական շփման: Միջոցառման մի հատված է «Իրականացնենք երեխայի երազանքը» նախաձեռնությունը: Կազմակերպիչներն աջակիցների, գործընկերների օգնությամբ կփորձեն իրականացնել հրավիրված երեխաների երազանքները, որոնք «հավաքվել են» նրանցից նախապես: Օրվա խորհուրդը ոչ միայն անմոռանալի երեկո նվիրելն է երեխաներին, որ ապրում են կյանքի ու դրանում իրենց տեղի համար պայքարի ...Ավելին ...


19.06.2014

Մնաս բարո՜վ, ավագ Գրանդ. Բարի գալու՜ստ, Գրանդ կրտսեր

Հունիսի 11-ին Երևանի կենդանաբանական այգու շատ սիրելի Գրանդ փիղը վիրահատության նպատակով  տեղափոխվեց Թբիլիսիի կենդանաբանական այգի: Կենդանու տեղափոխումը, որն ապահովել էր “DHL Unitrans” ընկերությունը,  Երևանի Կենդանաբանական այգին վաղուց էր ծրագրել փղերի հայտնի մասնագետ` գերմանացի Թոբիաս Դորնբուշի հետ միասին: Հունիսի 12-ին Գրանդը ապահով ժամանեց Թբիլիսի, որտեղ նա այժմ հնարավորություն ունի երջանիկ ապրել իր կնոջ` Մալկայի հետ: Նրանք արդեն ծանոթացել են և, ինչպես երևում է, վայելում են միմյանց ներկայությունը: Այս տեղափոխությունը Գրանդի համար մեծ քայլ էր դեպի կյանքի որակի բարելավում, քանի որ մինչ այժմ նա շատ միայնակ էր: Բոլոր այն այցելուների համար, ովքեր մտահոգված են այս տեղափոխությամբ, մենք ունենք լավ նորություն. կենդանու ազատավանդակը  միայն կարճ ժամանակով կմնա դատարկ, քանի որ շուտով կժամանի նոր բնակիչը: Այժմ այգու աշխատակիցները զբաղված են ազատավանդակի վերանորոգման և կարգի բերման աշխ...Ավելին ...


17.06.2014

Նոր պայմաններ Երևանի կենդանաբանական այգու Բաշավոր ոչխարների համար

Երևանի կենդանաբանական այգին ունի երեք Բաշավոր ոչխար` մեկ արու և երկու էգ: (Ammotragus lervia) այս տեսակը տարածված է Հյուսիսային Աֆրկայում: Նրանք ապրում են անապատներում, կիսաանապատներում, որտեղ հիմնականում նախընտրում են քարաքարոտ տարածքները և կիրճերը: Կարողանում են լավ մագլցել և հիմնականում ակտիվ են երեկոյան  և գիշերային ժամերին: Վտանգ զգալու դեպքում նրանք կանգնում են անշարժ, իսկ բաց շագանակագույն մորթու շնորհիվ կարծես ձուլվում են շրջակա ժայռերի հետ` մնալով աննկատ: Ապրում են ոչ մեծ խմբերով՝ մեկ արու և մի քանի էգ: Այսինքն՝ Երևանի կենդանաբանական այգում  ձևավորված է  բնական վիճակին մոտ խումբ: Արուն սովորաբար  ստանձնում է  խմբի պաշտպանությունը: Դրա համար նա «զինված է» երկար եղջյուրներով: Բաշավորները խոտակեր են, ինչպես իրենց ցեղակից ոչխարները, սակայն նրանք  առավելություն ունեն,  կարող են մի քանի շաբաթ մնալ առանց ջրի՝ օգտագործելով միայն բույսերում առկա հեղուկն...Ավելին ...


06.06.2014

Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի պաշտպանության» օրվան նվիրված միջոցառում

«Շրջակա միջավայրի պաշտպանության» օրվան նվիրված  միջոցառում ` Երևանի կենդանաբանական այգում Հունիսի 5-ին  Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Երևանյան ամառ 2014» Երևանի քաղաքապետարանի եռամսյա միջոցառումների ծրագրի մաս կազմող «Շրջակա միջավայրի պաշտպանության» օրվան նվիրված միջոցառում, որն իրականացվեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախարարության հետ համատեղ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, WWF հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ և այլոք: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ողջունելով նրանց նախաձեռնությունը: Միջոցառմանը ներկա էին բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական և առևտրային մի շարք ընկերություններ, ովքեր ներկայացրեցին իրենց բնապա...Ավելին ...


03.06.2014

Հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար մի շարք անակնկալներ մատուցեց

Վաղ առավոտյան այգու դռներն արդեն բաց էին այցելուների համար, տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց առավոտյան ժամը 10:00-ին: Այգու փոքրիկ այցելուներն դիմավորեցին ծաղրածուները, հեքիաթի հերոսներ, եղան թատերական ներկայացումներ, համերգային ընդարձակ ծրագիր՝ երաժշտական տարբեր խմբերի, մանկական համույթների մասնակցությամբ, բացի այդ անցկացվեցին խաղ-մրցույթներ: Կենդանաբանական այգու խաղային և «Զու» ամսագրի տաղավարներից բացի, այգու տարածքում տեղադրված էին նաև Երևանի կենդանաբանական այգու գործընկեր կառույցների տաղավարները՝ «Նարնջագույն փղիկ», «Բուկինիստ», «Տնակ» երեխաների զարգացման կենտրոն: Բոլոր տաղավարներում երեխաների համար կազմակերպվում էին ինտելեկտուալ և զվարճալի խաղեր: «Զու» ամսագրի տաղավարում այցելուները, և հատկապես փոքրիկները հնարավորություն ունեցան ծանոթանալու ոչ միայն մանկական ամսագրի հրապարակումներին, այլև կենդանիների խնամակալության ծրագրին, այգու այլ նորություններին: Այցելուները հնարավորութ...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք