Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

31.05.2014

Մամուլի հաղորդագրություն

Հունիսի 1-ին`Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար կկազմակերպի մի շարք անակնկալներ: Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, համերգային ընդարձակ ծրագիր՝ երաժշտական տարբեր խմբերի, մանկական համույթների մասնակցությամբ, խաղ-մրցույթներ: Այգու տարածքում տեղադրված կլինեն Երևանի կենդանաբանական այգու և գործընկեր կառույցների տաղավարներ, որոնք կներկայացնեն օրվա խորհրդին առնչվող իրենց գործունեությունը, ինտերակտիվ խաղեր ու մրցույթներ կառաջարկեն երեխաներին: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի կենդանաբանական այգու «Զու» մանկական ամսագրի, կենդանիների խնամակալության ծրագրին, այգու այլ նորություններին: Նախատեսվում են կենդանիների ցուցադրական կերակրումներ: Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10:00-ին և կավարտվի ժամը 18:00-ին: Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքը մին...Ավելին ...


22.05.2014

Օրերս կենդանաբանական այգում տեղի ունեցավ բաց դաս

Երևանի կենդանաբանական այգու կրթական կենտրոնը համագործակցում է Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի հետ արդեն 2 տարի: Դպրոցն ունի 1087 աշակերտ, որոնցից 73-ը ներառական համակարգի տարբեր խնդիրներ ունեն: Կենդանաբանական այգու կրթական կենտրոնի և թիվ 135 դպրոցի ներառական կրթության մասնագետների կողմից մշակված համատեղ ծրագրի շրջանակում 2013 թ. կենդանաբանական այգու կրթական կենտրոնում անցկացվել են հատուկ դասընթացներ, էքսկուրսիաներ, կիրառվել մի շարք թերապիաներ՝ արտթերապիա, հեքիաթաթերապիա և անիմալոթերապիա:  Օրերս տեղի ունեցած բաց դասի թեման սողուններն էին՝ օձերը: Դասընթացը նախատեսված էր տարրական դասարանների համար և կազմված էր մի քանի բաժիններից՝ էքսկուրսիա, դաս կրթական կենտրոնում, ճանաչողական խաղեր և թերապիաներ: Դասի հիմնական նպատակը ճանաչողական  ոլորտի  զարգացումն էր,  բառապաշարի հարստացումը  և  հուզական  ոլորտի     խնդիրների &...Ավելին ...


12.05.2014

Արդեն կարող եք այցելել Երևանի կենդանաբանական այգի հարմարավետ ավտոբուսով և խուսափել կայանատեղերի կամ երթուղու բացակայությունից

Դեռ նախորդ տարվա  մայիսի 1-ից  գործում է ավտոբուսի երթուղի հատուկ կանգառից` Երևան քաղաքի Իսահակյան փողոցից` մետրոյի «Երիտասարդական»  կայարանի հարակից տարածքում: Ավտոբուսի տոմսի արժեքը ներառում է այգի մուտք գործելու տոմսի գինը, ինչը հնարավորություն է ընձեռում  այցելուներին խուսափել երկար հերթերից: 33-ամյա Աննան շատ էր ուրախացել, որ այս տարի ևս գործում է այգու ավտոբուսը. «Գիտեք շատ դժվար էր երկու բալիկների հետ գնալ կենդանաբանական այգի, մանավանդ՝ այս խցանումների ժամանակ,իսկ այսպես ինձ հարմար է և պրակտիկ, շնորհակալություն այգու տնօրինությանը»: Ավտոբուսի ներսում տեղադրված է հատուկ մոնիտոր, որտեղ ուղևորները ճանապարհին կարող են տեղեկանալ այգում տոնական միջոցառումների, խնամակալության ծրագրի, կենդանիների ցուցադրական կերակրումների և այլ նորությունների մասին: «Ես մի պահ ինձ հեքիաթում պատկերացրեցի. առաջին անգամ եմ օգտվում և կարծում եմ այսուհետ ավելի հաճախ կօգտվեմ ավտոբուսից»,-ի...Ավելին ...


04.06.2014

Մամուլի անդրադարձը հունիսի 1-ին

http://www.yerevan.am/am/news/hownisi-1-in-erewani-kendanabanakan-aygowm-bazmat-iv-mankakan-mijots-arhowmner-en-ants-kats-vowm/ http://www.iarmenians.com/%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%BD%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%A8-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4-2_057acb9ec.html http://armenpress.am/arm/news/764075/ http://www.hraparak.am/news/view/56237.html http://www.aravot.am/2014/06/01/466369/ http://asekose.am/hy_AM/news/8/160748-hounisi-1-in-kendanabanakan-aygoum-anaknkalner-en-spasvoum.html http://www.aysor.am/am/news/2014/05/31/yerevan-zoo/ http://www.panorama.am/am/society/2014/05/31/yerevanzoo/ Ավելին ...


11.06.2017

Տեղի ունեցավ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացումը

Տոնական ժամանակացույցի համաձայն` մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները բացեց առավոտյան ժամը 09:30-ին և աշխատեց մինչև երեկոյան 22:30-ն: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի կենդանաբանական այգու՝ արդեն ավանդույթ դարձած պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանն այս անգամ ներկա էր 4 երեխաների ու կնոջ ուղեկցությամբ. « Այս տարի հատկացրել ենք 300 միլիոն դրամ այգու վերանորոգման աշխատանքների համար: Աշխատանքները բաժանել ենք 3 փուլի: Հաջորդ տարիներին կավելացնենք միջոցները, որպեսզի ամբողջությամբ այգին վերանորոգվի: Մի քանի տարի ևս, և մենք կունենանք  միջազգային նորմերին համապատասխան կենդանաբանական այգի: Կարծում եմ՝ 3 տարի հետո արդեն կունենանք այնպիսի այգի, ինչպիսին բոլորս ենք ուզում տեսնել թե՛ պայմանների, թե՛ կենդանատեսակների առումով»:Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ` Տարոն Մարգարյանը: Այգու նոր առաջիկա ծրագրերի և անելիքների մասին խոսեց...Ավելին ...


Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-5 6-6 Հաջորդ Վերջին

Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք