Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

30.04.2014

Մամուլի հաղորդագրություն

Մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացումը. Տոնական ժամանակացույցի համաձայն` մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները կբացի առավոտյան ժամը 09:30-ին և կաշխատի մինչև երեկոյան 22:30-ն: Երևանի կենդանաբանական այգին այցելուներին կներկայանա մի շարք նորություններով` նոր կենդանատեսակներով և բարեկարգված  տեսքով:   Փոքրիկ ընթերցողներին կներկայացվի ԶՈՒ ամսագիրի  նորացված տարբերակը, որտեղ կլինեն հետաքրքիր մրցույթներ, խաղեր, անվճար տոմսեր` այգու մուտքի և կարուսելների համար նախատեսված, ինչպես նաև այլ անակնկալներ: Այս տարի ևս  այցելուներին  սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով և խաղային տաղավարներով: Այգում փոքրիկներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները, ծաղրածուներն ու դիմանկարիչները, իսկ եր...Ավելին ...


29.04.2014

Հաճելի նորույթ Երևանի կենդանաբանական այգու  փոքրիկ այցելուների համար: Շուտով  Երևանի կենդանաբանական այգու «ԶՈՒ» ամսագիրը  իր փոքրիկ ընթերցողներին կներկայանա  նորացված տարբերակով, որտեղ կլինեն հետաքրքիր մրցույթներ, խաղեր, անվճար տոմսեր` այգու մուտքի և կարուսելների համար նախատեսված, ինչպես նաև այլ անակնկալներ:Ավելին ...


28.04.2014

Մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացումը.

Տոնական ժամանակացույցի համաձայն մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները կբացի առավոտյան ժամը 09:30-ին և կաշխատի մինչև երեկոյան 22:30-ն:  Երևանի կենդանաբանական այգին այցելուներին կներկայանա մի շարք նորություններով` նոր կենդանատեսակներով և բարեկարգված  տեսքով:   Փոքրիկ ընթերցողներին կներկայացվի ԶՈՒ ամսագիրի  նորացված տարբերակը, որտեղ կլինեն հետաքրքիր մրցույթներ, խաղեր, անվճար տոմսեր ` այգու մուտքի և կարուսելների համար նախատեսված, ինչպես նաև այլ անակնկալներ:  Այս տարի ևս  այցելուներին  սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով և խաղային տաղավարներով:  11:00-ից մինչև 16:30-ը` այգում կիրականացվեն կենդանիների ցուցադրական կերակրումներ, որի ընթացքում այցելուները կարող են տեսնել կենդանիների կերակրումը: Այցելուները կերակրման ժա...Ավելին ...


23.04.2014

Երևանի կենդանաբանական այգին իր խորին ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում Գրանդ հոլդինգի ղեկավար Հրանտ Վարդանյանի անժամանակ մահվան կապակցությամբ:  Հրանտ Վարդանյանը Երևանի կենդանաբանական այգու բարերար գործընկերն էր, ով մեծապես աջակցում էր այգում տեղի ունեցող բարեփոխումների իրականացմանը: Ինչպես այսօր, այնպես էլ վաղը երևանցիները հնարավորություն կունենան քաղաքի կենդանաբանական այգում տեսնել այգու ամենամեծ բնակչին`փղին, որը Հրանտ Վարդանյանի և իր ղեկավարած ընկերության ջանքերի արդյունքն է: Ավելին ...


16.04.2014

Բարեկարգման աշխատանքներ`Երևանի կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանն ընդառաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման աշխատանքներ իրականացնել կենդանաբանական այգում: Այդ կապակցությամբ` 14.04.2014-ին, Երևանի կենդանաբանական այգի էր այցելել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:Աշխատանքների մեկնարկը տրված է, որի շրջանակներում իրականացվում են մի շարք բարեկարգման աշխատանքներ` կանաչապատում, ծառատունկ, ծառերի կրապատում, էտման աշխատանքներ, ինչպես նաև ճաղավանդակների, արգելապատնեշների, պատերի ներկում և մասնակի  ասֆալտապատում: Երևանի կենդանաբանական այգին շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետ` Տարոն Մարգարյանին` այգում բարեկարգման աշխատանքներին  աջակցելու  համար: Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 1-ին:Ավելին ...


Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-5 6-10 Հաջորդ Վերջին

Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք