Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

22.02.2014

Երևանի կենդանաբանական այգին անգղերի բազմացման ծրագիր է իրականացնում

Երևանի կենդանաբանական այգին միշտ էլ աչքի է ընկել հարավկովկասյան  կենդանիների մեծ տեսականիով:  Այգու թռչունների բաժնում, բացի մի քանի փոքր ազատավանդակներից, կան նաև երկու մեծ ազատավանդակներ նախատեսված գիշանգղերի, գառնանգղերի, սպիտակագլուխ և սև անգղերի համար: Նշված բոլոր թռչնատեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Չնայած որ այս թռչուններին դեռևս կարելի է  հանդիպել Հայաստանի տարածքում, այնուամենայնիվ որսագողության և կենսամիջավայրի ոչնչացման պատճառով այս հսկա անգղերի քանակը շարունակում է նվազել բնության մեջ: 2013թվականի նոյեմբերի կեսերին Երևանի կենդանաբանական այգու անձնակազմը գառնանգղերի համար պատրաստել էր արհեստական քարանձավ: Որոշ ժամանակ անց գառնագղերի զույգը եղած ճյուղերից, ոչխարի բրդից և այլ նյութերից սկսեց բույն պատրաստել, իսկ արդեն հունվարի 25-ին գառնանգղերը ձվադրեցին: Ներկայումս   Երևանի կենդանաբանական այգում ապրում են երեք գառնանգղեր` երկու արու և մեկ էգ: ...Ավելին ...


21.02.2014

Համագործակցություն` երկու հայտնի կենդանաբանական այգիների հետ

Հաշվի առնելով երկու այգիների միջև համագործակցության հուշագիրը՝ Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգու պատվիրակությունը պատասխան այցով ժամանել էր Երևանի կենդանաբանական այգի: Փետրվարի 18-ից 21-ը Երևանի կենդանաբանական այգում  հյուրընկալվել էին Իսրայելի Բիբլիական կենդանաբանական այգու տնօրենը` մի քանի այլ մասնագետների հետ միասին: Հանդիպումն առավել կամրապնդի  երկու կենդանաբանական այգիների միջև եղած համագործակցությունը:  Պատվիրակությունը գլխավորում էր Իսրայելի Բիբլիական կենդանաբանական այգու տնօրեն Շայ Դարոնը, աշխատակից Լեննի Ռավիվին, կենդանաբանական գծով տնօրեն դոկտոր Նիլի Ավնիև, զարգացման գծով տնօրեն`Շայ Միզրայի հետ միասին: Պատվիրակության կազմում էին նաև Ամստերդամի «Արթիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը, և լանդշաֆտային ճարտարապետ Թայս դե Զեուն (Ամստերդամ): Աշխատանքային այցի նպատակն էր օժանդակել Երևանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագծի...Ավելին ...


20.02.2014

Երևանի կենդանաբանական այգու` արջերի և գայլերի պահպանությանն ուղղված քարոզարշավ

Արջերն ու գայլերը շահույթի համար չեն: Աջակցե′ք Երևանի կենդանաբանական այգուն կառուցել արջերի և գայլերի համար մեծ ապաստարան: Պատկերացրեք արջի քոթոթ, որ նստած է փոքր վանդակում, բետոնե հատակին և նրա շուրջը երկաթե ճաղեր են: Ժամանակ առ ժամանակ գալիս են որոշ այցելուներ, դիտում կենդանուն, բղավում նրա վրա, քաղցրավենիք նետում վանդակի մեջ, փորձում ինչ-որ կերպ նրա ուշադրությունը շեղել: Նման տեսարանի կարող ենք ականատես լինել մի շարք հայաստանյան ռեստորաններում, գազալցակայաններում և մասնավոր տներում, որոնք շատ հաճախ հիշեցնում են կենդանիների համար նախատեսված բանտախցեր: Նմանատիպ պայմաններում ապրող մոտ 30 արջեր ու շատ գայլեր կան Հայաստանում, որոնք ծառայում են սեփականատերերին՝ հաճախորդներ գրավելու և իրենց շահույթը մեծացնելու համար: Երևանի կենդանաբանակն այգին նախատեսում է կառուցել 6 հեկտար տարածությամբ մեծ ապաստարան, որն իր տեսքով կհիշեցնի բնական միջավայր՝ ծառեր, քարեր, որջեր, բնական լճակ, և որտեղ արջերն ...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք