Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

13.03.2017

Մրցում են «կենդանագետները»

Մարտի 10-ին Երևանի 198 ավագ դպրոցում ինտելեկտուալ վիկտորինա էր՝ նվիրված կենդանական աշխարհին։ Խաղի նախաձեռնողն ու մասնակիցները «Վիրտուալ կենդանաբանական այգի» խմբակի անդամներն էին։ Դեռևս 2011 թ.-ից Երևանի 198 ավագ դպրոցում գործող «Վիրտուալ կենդանաբանական այգի» խմբակը կոչված է արատադասարանային աշխատանքների միջոցով խորացնելու, հարստացնելու ավագ դպրոցի աշակերտների` բնագիտական ոլորտի գիտելիքներն ու ամրապնդելու նրանց կապը կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ: Խմբակի շրջանակում իրականացվող բոլոր աշխատանքները իրենց տեղն են գտնում նաև yamer վիրտուալ հարթակում` աշակերտների համար ստեղծելով միջավայր, որը հնարավորություն կտա միաժամանակ կիրառելու նաև տեղակատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքն ու հմտությունները: Ստեղծման առաջին իսկ օրվանից Վիրտուալ կենդանաբանական այգին ակտիվորեն համագործակցում է իրական Կենդանաբանական այգու հետ: «Կենդանաբանական այգու հետ մեր դպրոցի համագործակցություն...Ավելին ...


13.03.2017

Աշխատանքային նոր ժամացանկ

Սիրելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ 2017 թ.-ի մարտի 13-ից Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվում են: Այսուհետ տոմսերը կվաճառվեն 10:00-ից մինչև 18:00-ն, իսկ այգու տարածքում շրջելու հնարավորություն կունենաք մինչև 19:00-ն:Ավելին ...


16.01.2017

«Կենդանաբանական այգին ձմռանն էլ է աշխատո՞ւմ» հարցին ի պատասխան

Հակառակ հանրության շրջանում տարածված լուրերին` Երևանի կենդանաբանական այգին չի փակվում և ոչ մի օր, նույնիսկ ցրտաշունչ ձմռանը: Անկախ եղանակային պայմաններից և պաշտոնական աշխատանքային ժամանակացույցից՝ կենդանիների խնամքով զբաղվող մասնագետները աշխատում են ամեն օր, իսկ մայիսի 1-ը արդեն ավանդույթ դարձած խորհրդանշական օր է, որն ազդարարում է այգու տարեշրջանի բացումը: Այցելուների մի զգալի հատված էլ համոզված է, որ ձմռանն այգում կենդանիներ գրեթե չեն ցուցադրվում: Իրականում Երևանի կենդանաբանական այգում շատ քիչ կենդանատեսակներ կան, որոնց ցուրտ եղանակին այցելուները տեսնել չեն կարող` 148 տեսակի կենդանիներից չեն ցուցադրվում միայն 17-ը`6 տեսակ պրիմատ, 6 տեսակ թութակ, 2 տեսակ կրիա, պատագոնյան մարա, փիղը և գետաձին: Մի շարք արևադարձային կենդանատեսակներ, որոնց թվում` ընձառյուծը, յագուարը, կոկորդիլոսները, կատվային լեմուրներն ու նրբագի սուրիկատները, հաշվի առնելով իրենց կենսաբանական առանձնահատկությունները, գտնվ...Ավելին ...


28.12.2016

Այգին տոնական օրերին

Հարգելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ առաջիկա տոնական օրերին Երևանի կենդանաբանական այգին աշխատելու է սովորականից այլ ժամանակացույցով: Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը ներառյալ Կենդանաբանական այգու տոմսարկղը կաշխատի ժամը 11:00-ից 16:00-ն: Տոմսերի գներն անփոփոխ են: Երևանի կենդանաբանական այգին շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ ու մաղթում ամենայն բարիք:Ավելին ...


07.12.2016

Ամփոփվեց հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, դեկտեմբերի 5-ին, Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալեցին համատեղ ծրագրերից մեկի` հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլի մասնակից հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ծնողներին։ Դեռևս 2015-ի հունիսին Երևանի կենդանաբանական այգու տարածքում ներառական առաջին խաղահրապարակի բացումով մեկնարկեց FPWC-ի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող բազմաբաղադրիչ միջոցառումների շարքը, որի հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է: Այս տարի հիպոթերապիայի ծրագիրը մեկնարկեց հոկտեմբերին։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ՝ ավելացել է հիպոթերապիայով զբաղվելու օրերի քանակը. նախկին երկուսի փոխարեն` շաբաթական երեք օր, ինչի շնորհիվ բուժական ձիավարության դասերին մասնակցելու հնարավորություն ունեցան ինչպես նա...Ավելին ...


Ցուցադրվող նորություններ

Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք