Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

02.08.2017

COAF-ի երեխաները՝ եղնիկի խնամակալ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու համայնքների ավելի քան 70 երեխա հուլիսի 18-ից 21-ն առաջին անգամ այցելեց Երևանի կենդանաբանական այգի։ Հիմնադրամի «Աջակցություն խոսքի դժվարություններ ունեցող երեխաներին» ծրագիրը լոգոպեդական ծառայություն է մատուցում Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքների ավելի քան 100 երեխայի, ովքեր խոսքի խնդիրներ ունեն: «Լոգոպեդական աշխատանքի արդյունքում երեխաները ոչ միայն կարողանում են շտկել խոսքը, այլև ավելի հեշտ հաղորդակցվել շրջապատի հետ։ Թերապիայի տեսակներից մեկն էլ հենց կենդանիների հետ շփումն է»,- ասում է COAF-ի խոսքի դժվարություններ ունեցող երեխաների աջակցության ենթածրագրի համակարգող Մարուսյա Բազինյանը։ Այգու փոքրիկ այցելուներն ականատես եղան, թե ինչպես են լվանում գետաձիու ատամները, հնարավորություն ունեցան շոյելու մեծ ու խաղաղ օձին, անչափ զվարճացան՝ տեսնելով սառը ջրի շիթերի ներքո զովացող փղիկին. «Փղիկը, իրոք որ, շատ մեծ է»,- հի...Ավելին ...


10.07.2017

Երբ թվերը մեկնաբանության կարիք ունեն

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է Կենդանաբանական այգու պաշտոնական պարտասխան-պարզաբանումը, որն ուղղված է ավելի վաղ թերթում տեղ գտած «Թալանի դասական օրինակ. ինչ է կատարվում կենդանաբանական այգում» խորագրով նյութում բարձրաձայնված հարցերին: «Վերջերս «Ժողովուրդ» օրաթերթը տարածել էր «Թալանի դասական օրինակ. ինչ է կատարվում կենդանաբանական այգում» խորագրով հրապարակումը, որի շրջանակում լրագրողը թերեւս ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ տալով այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսիք են՝ «Թե կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը 106.5 մլն դրամը ինչի վրա է ծախսել կամ ինչեր է ձեռք բերել դրանով, փաստաթղթում նշված չէ» կամ «այս գումարով այգու աշխատակիցները, այդ թվում եւ տնօրենը, ուր են գործուղվել, ինչ նպատակով, արդյո՞ք նրանց ավիատոմսերը բիզնես կարգով են գնվել, կամ այդ գործուղումներից այգու վիճակը բարելավվե՞լ է, թե՞ ոչ»: «Թալան» ակնարկող միակ «փաստարկը», թերեւս, այն է, որ այգ...Ավելին ...


03.07.2017

Կենդանաբանական այգին տեղեկացնում է

Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով Այգու գործարկվող տարածքի ապրիլի 1-ից ժամանակավորապես փակ հատվածի հիմնական մասն այսուհետ բաց է այցելուների համար: Սա ենթադրում է, որ այսուհետ այցելուները հնարավորություն կունենան տեսնելու նաև բորենի, գայլ, ընձառյուծ, կատվային լեմուր, առյուծ, հիմալայան արջ կենդանատեսակներին: Վագրերի ազատավանդակի հարակից տարածքը շարունակում է փակ մնալ: Տեղեկացնում ենք, սակայն, որ Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով` առավոտյան 9-ից մինչև 22:00-ն (բացառությամբ երկուշաբթի օրերից): Տոմսերի վաճառքը մինչև 21:00-ն: Հիշեցնենք, որ այժմ իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագիրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 թ.-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:Ավելին ...


03.07.2017

Թափոններից կենդանիներ. ներկայացնում են «Բնասերներ»-ը

Հունիսի 22-ին Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում տեղի ունեցավ Այնթափի N2 դպրոցի «Բնասերներ» ակումբի ցաուցահանդեսը: «Դու բնության մի մասնիկն ես» խորագիրը կրող կրթաճանաչողական նախաձեռնությունը միաժամանակ երկու բնապահպանական խնդիր էր բարձրաձայնում՝ կենդանիների պաշտպանություն և թափոնների վերամշակում. ցուցանհանդեսի բոլոր նմուշները պատրաստված էին թափոններից և ներկայացնում էին Հայաստանի վտանգանգված կենդանատեսակները։ Միջոցառումը ոչ միայն ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների մասին տեղեկություններ ստանալու, այլև ստացած գիտելիքները ամրապնդելու հրաշալի առիթ էր։ Կազմակերպիչները նախապատրաստել էին տարբեր խաղ-մրցույթներ, որոնց հաճույքով մասնակցում էին մեծ ու փոքր այցելուները: «Վտանգված կենդանատեսակների մասին միայն խոսքով հանրությանը հիշեցնելը կարծում եմ այլևս արդյունավետ չէ: Այս ձևաչափը նախ օգնում է իմ սաներին ավելի համակողմանի ծանոթանալ խնդիր, իսկ նմուշների պատրաստման գործընթացը կ...Ավելին ...


06.06.2017

Այգին պատասխանում է

Կենդանիների անկման թվերի շուրջ տարածված տեղեկությունների մասով 01.06.2017 թ.-ի դրությամբ Երևանի կենդանաբանական այգում առկա է 143 տեսակի 841 կենդանի: Երևանի կենդանաբանական այգում 2016 թ.-ի հունվարի դրությամբ առկա է եղել 140 տեսակի 1209 կենդանի, իսկ 2016 թ.-ի դեկտեմբերի դրությամբ` 150 տեսակի 849 կենդանի: Գրանցվել է 360 կենդանու անկում՝ որոնցից 268-ը ձկներ են, 20 գլուխը՝ խոտանվել են, իսկ մնացած 72-ը՝ անկել (հիմնական մասը՝ թռչուններ): 2016 թ.-ի ընթացքում այգու կենդանի հավաքածուն համալրվել է 10-ը տեսակով (նվիրաբերություն, պահատվություն, փոխանակում): 2016-ի դեկտեմբեր եւ 2017-ի հունվար ու փետրվար ամիսներին կենդանաբանական այգում անկում է ապրել 18 տեսակի 35 առանձնյակ: Նրանց մի մասը անկել է առողջական օբյեկտիվ պատճառներով, որոշ մասը՝ էվթանազիայի է ենթարկվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (բնության մեջ պատահում է, որ կենդանիները կռվում են իրար հետ կամ, ինչպես գիտեք, հարձակման են ենթա...Ավելին ...


Ցուցադրվող նորություններ

Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք