Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

28.03.2018

Կենդանաբանական այգին հրավիրում է ուրախ և ուսուցողական միջոցառման

Ապրիլի 1-ը  Թռչունների պաշտպանության միջազգային օրն է: Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է մասնակցելու օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին, որոնք կանցկացվեն այգու հանրային տարածքում: Կրտսեր և միջին դասարանների երեխաների համար նախատեսված ծրագրում ներառված են խաղեր, վիկտորինաներ, բնության պահպանության թեմայով ցուցահանդես, որոնք ուղեկցվելու կամ ընդմիջվելու են համերգային համարներով: Խաղերի հաղթողներին կտրվի Կենդանաբանական այգու մեկանգամյա այցելության տոմս՝ նախատեսված երկու անձի համար։ Դպորցական խմբերն իրենց հետ պետք է ունենան թռչնաբույն պատրաստելու նյութեր և պարագաներ: Նրանց կտրվի 60 րոպե ժամանակ, որպեսզի տեղում պատրաստեն թռչնաբները. լավագույն խումբը, որպես պարգև, կստանա հեծանիվ: Կխրախուսվեն նաև այն դպրոցները, որոնք իրենց հետ բերված թափոններից (պլաստիկ շշեր, տարաներ, տոպրակներ, փրփրաթիթեղ (пенопласт)  և այլն)  «թափոնե թռչուն» կպատրաստեն։ Վիկտորինաները ...Ավելին ...


22.01.2018

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար

Հարգելի համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգում ընթացող շինբարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված,սույն թվականի հունվարի 23-ից փետրվարի 4-ը այգին փակ է լինելու այցելուների համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունԱվելին ...


04.10.2017

Աշխատանքային նոր ժամացանկ

Աշխատանքային նոր ժամացանկ Սիրելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու աշխատանքային ժամերը փոխվում են: Այսուհետ տոմսերը կվաճառվեն 10:00-ից մինչև 17:00-ն, իսկ այգու տարածքում շրջելու հնարավորություն կունենաք մինչև 18:00-ն:Ավելին ...


30.08.2017

Շրջայց տնօրենի հետ

Կենդանաբանական այգի. տնօրենը հրավիրում է զբոսանքի Երեւանի կենդանաբանական այգին մեկնարկում է «Շրջայց տնօրենի հետ» շարքը՝ հատուկ տոմսակներով։ Սա ոչ միայն միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող ճանաչողական հաճելի էքսկուրս է, այլև հրաշալի հնարավորություն ծանոթանալու Այգու ընթացիկ և առաջիկա ծրագրերին, ստանալու նրա զարգացմանն ու առօրյա խնդիրներին առնչվող բոլոր հարցերի պատասխաններն անձամբ Կենդանաբանական այգու տնօրենից: «Շրջայց տնօրենի հետ» փաթեթը ներառում է ·         շրջայց տնօրենի հետ Կենդանաբանական այգու ողջ տարածքով, ·         կենդանիների զբաղվածությանը հետևելու հնարավորություն, ·         կենդանիներին անձամբ կերակրելու հնարավորություն, ·         լուսանկարներ «դեպքի վայրից», ·         ա...Ավելին ...


11.05.2017

Պաղպաղակի օր․ քաղցրահամ տոն Կենդանաբանական այգում

Օգոստոսի 5-ին «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում Կենդանաբանական այգում անցկացվեց Այգու թերևս ամենաքաղցրահամ ու զովացուցիչ միջոցառումներից մեկը։ Վաղ առավոըից մինչ ուշ երեկո այգու հանրային տարածքում այցելուները հնարավորություն ունեին վայելելու արդեն ավանդական դարձած «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը՝ ուրախ երաժշտություն, խաղ-մրցույթներ ու շատ-շատ պաղպաղակ խորհրդանշական ընդամենը 50 դրամ արժողությամբ։ Օրը հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են Այգու անդրկովկասյան արջուկները վայելում մրգերով, բանջարեղենով ու մսակտորներով պատրաստված հատուկ #արջային #պաղպաղակը հրաշալի առիթ է տեսնելու, թե ինչպես են Այգու անդրկովկասյան արջուկները վայելում մրգերով, բանջարեղենով ու մսակտորներովՕրը պաղպաղակային էր նաև արջերի համար։ Այցելուները հետևեցի թե ինչպես են Կենդանաբանական այգու անդրկովկասյան գորշ արջերը վայելում մրգերով ու բանջարեղենով հատուկ իրենց համար պատրաստված արջային պաղպաղակը։ Այգու հանրային տար...Ավելին ...


Ցուցադրվող նորություններ

Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք