Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

03.10.2018

Կենդանաբանական այգում գրանցվել է գորշ արջի անկում

Կենդանաբանական այգում գրանցվել է գորշ արջի անկում Կենդանաբանական այգին ցավով է տեղեկացնում, որ ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է թվով 1 (մեկ) անդրկովկասյան գորշ արջի անկում: Արջերի ներտեսակային պայքարները կարող են դրսևորվել թե՛ բնության մեջ, թե՛ որոշ դեպքերում անազատ պայմաններում՝ կախված վերջիններիս սոցիալական խմբում առկա հիերարխիկ կառուցվածքից, կենդանու ինքնապաշտպան վարքագծից, բազմացման սեզոնին ընդառաջ կամ պայմանավորված այլ կենսաբանական գործոններով: Թեպետ նման ներտեսակային պայքարներն ու վարքագծային դրսևորումները հատուկ են մեծ գիշատիչներին, սակայն տվյալ դեպքում այգում տարիներ շարունակ պահվող գորշ արջերը դրսևորել են անկանխատեսելի վարքագիծ՝ հարձակվելով շուրջ 6 ամիս հարևանությամբ ապրող մյուս էգ արջի վրա, որի հետևանքով գրանցվել է առավել թույլ տեսակի անկում՝ մահվան ելքով: Ելնելով կենդանու հարձակման արագությունից և անկանխատեսելիությունից հնարավոր չի եղել արագ արձագանքմա...Ավելին ...


15.06.2018

Վերջին 5 ամսվա ընթացքում Ծառայությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հիվանդության որևէ ահազանգ չի ստացել

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Ուսումնասիրելով տեղեկատվությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին: Դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին <<Երևանի կենդանաբանական այգի>> ՀՈԱԿ-ի անասնաբույժը Ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ: Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետների այցելության և կենդանիների կլինիկական զննման արդյունքում 8 գլուխ լամաների մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ հիվանդություն, որն էլ հետագայում հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքներով: Լամաները, ինչպես նաև դրանց հարևանությամբ պահվող 1 գլուխ կխտարը, 1 գլուխ դավթի եղջերուն, 19 գլուխ կամերունյան այծերը և ևս 4 գլուխ լամաները, որոնք նույնպես կարող էին հն...Ավելին ...


15.06.2018

Վայրի կենդանին բացարձակ արժեք է.

Հրապարակման մեջ բերված գները մտացածին են, եթե իհարկե հեղինակը սերտորեն չի առնչվել կենդանիների վաճառքի սև շուկայի հետ Պաշտոնական պարզաբանում՝ լրագրող Նարինե Կիրակոսյանի «Գոլոս Արմենի»-ի կայքում 13.06.2018թ. հրապարակած «Kот в мешке в обмен на редких животных » հոդվածի վերաբերյալ Վերոնշյալ հոդվածի հրապարակման առնչությամբ Երևանի կենդանաբանական այգին (ԵԿԱ) պարզաբանում է՝ 2014թ.–ին Երևանի կենդանաբանական այգուց Երուսաղեմի կենդանաբանական այգի է արտահանվել թվով 9 սպիտակագլուխ անգղի առանձնյակ: Վերոնշյալ անգղները այգում պահվող անգղների արդեն երրորդ սերունդն էին, այլ ոչ առաջին, ինչպես նշված է հոդվածում, բոլորը բուծված անազատ պայմաններում: ՍԻԹԵՍ թույլտվության մեջ նշված եզրույթը ենթադրում է բացառապես պարզաբանում կենդանու ծագումնաբանության վերաբերյալ, այլ խոսքով հաստատում՝ տվյալ կենդանին վերցվե՞լ է վայրի բնությունից, թե՞ բուծվել անազատության մեջ: Հարկ է նշել, որ անգղներն արտահանվել են միմիայն ...Ավելին ...


08.06.2018

Դպրոցների և նախակրթարանների սաների խմբային այցի տոմսերը կարող են արժենալ 200 դրամ

Հանրակրթական դպրոցների և նախադպրոցական կրթարանների սաների խմբային այցելության տոմսերը կարող են ունենալ 200 դրամ սակագինը՝ երեխաների համար, եթե առկա է հաստատության ղեկավարի կողմից դիմում: Ստորագրված և կնքված դիմումը, մինչև Կենդանաբանական այգի գալը, ցանկալի է սքանավորել և այդ թվայնացված փասթաթուղթը ուղարկել info@yerevanzoo.am էլ. փոստին, բայց և՝ նաև թղթային տեսքով այցի ժամանակ ներկայացնել և թողել Այգու տոմսարկղում: Երեխաներին ուղեկցող մեծահասակների տոմսը կունենա այդ օրվան համապատասխան սակագինը. սակագների ցանկն ըստ օրերի կարող եք տեսնել այստեղ ( լինք դեպի գնացուցակ )։ Ներբեռնեք դիմումի օրինակել ձևն այստեղ Ավելին ...


03.04.2018

Համաքաղաքային ծառատունկ

 Համաքաղաքային ծառատունկին միացել էին նաև Երևանի Կենդանաբանական այգու աշխատակիցները: Հացենու և կաղնու մոտ հարյուր տնկիներ իրենց արմատներով կամրացնեն Այգու այն թեքալանջերը, որտեղ նախկինում գայլերի, աղվեսների և այլն կենդանիների համար փոքրիկ վանդակներ էին: Այժմ այդ վանդակները փոխարինվել են ընդարձակ ազատավանդակներով, որտեղ կենդանիների կենսակերպը հնարավորինս մոտեցված է բնական պայմաններին: Իսկ ազատված տեղում մի քանի տարի անց վեր կխոյանան այսօր տնկված ծառերըԱվելին ...


Ցուցադրվող նորություններ

Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք