Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

07.11.2018

3-րդ օրն է շարունակվում է «Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային կոնֆերանս»-ը:

3-րդ օրն է շարունակվում է «Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային կոնֆերանս»-ը: Մասնակցիներից Վարշավայի կենդանաբանական այգու տնօրեն Անդժեյ Կրուշևիչի «Հիպոկրատիա. Մեր հարաբերությունները կենդանիների հետ» գիրքը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադարամի ջանքերով թարգմանվել է ռուսերեն: «Ես տեսնում եմ այդ երեսպաշտությունը մեր՝ կենդանիների հետ հարաբերություններում, դրա համար էլ որոշեցի գրել այս գիրքը: Մարդիկ տեսնում են միսը և այն ընկալում որպես ուտելիք. չեն մտածում, որ այն կենդանուց է: Բուսակերներն էլ չեն ընդունում միսը, բայց օգտագործում են կաթը: Նրանցից շատերի համար շոկային է, երբ իմանում են կաթի արտադրության մասին, ինչը կենդանիների հանդեպ բավական դաժան վերաբերմունք է: Այս ամենը ես ցույց եմ տալիս իմ գրքում ու չեմ մեկնաբանում` թողնելով այն ընթերցողին», - ասում է գրքի հեղինակը: Ավելին ...


07.11.2018

ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի մասնակիցներն այսօր Երևանի կենդանաբանական այգում էին։

ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի մասնակիցներն այսօր Երևանի կենդանաբանական այգում էին։ Նրանք ծանոթացան այգու պայմաններին։ Նախկինում այստեղ եղածները դրական գնահատեցին կատարված փոփոխությունները։ Նաև քննարկեցին համագործակցության հնարավորությունները՝ կենդանիների բազմացման ու փոխանակման մասով։ Այսօր կենդանաբանական այգում «Ծղոտե քանդակների օր» միջոցառումն էր։ Քանդակներ ստեղծող Մելս Գևորգյանն էլ վարպետության դաս անցկացրեց այցելուների հետ։ Ի դեպ, Կենդանաբանական այգում անցկացվող Դդմի փառատոնի հաղթողներին ընտրեցին կոնֆերանսի մասնակիցները։Ավելին ...


07.11.2018

Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների միջև հուշագիր է ստորագրվել։

Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների միջև Հանրային հեռուստաընկերության Առավոտ լուսո հաղորդման ուղիղ եթերում այսօր հուշագիր է ստորագրվել։ 5 կետից բաղկացած փաստաթուղթը նպաստելու կենդանաբանական այգիների աշխատակիցների համար փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպմանը։ Հուշագիրը ստորագրած երկու կենդանաբանական այգիները նաև պետք է համատեղ հետազոտություններ անեն, այդ թվում in situ ուղղվածությամբ։ Իսկ ԵԱԶԱ և ԵԱՌԱԶԱ կազմակերպությունները կկոորդինացնեն կենդանիների անվճար փոխանակումը` նպաստելով կենսաբազմազանության բարելավմանը: Համատեղ ծրագրերի իրականացումն ավելի լավացնելու համար նաև կկազմակերպվեն մշակութային փոխանակման միջոցառումներ։Ավելին ...


07.11.2018

Ռալֆ Յիրիկյանի ողջույնի խոսքը

«Մենք՝ իբրև քաղաքակիրթ երկիր մոլորակի քաղաքացի, պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք մեր միջավայրը և սկսենք մտածել, թե ինչ ենք փոխանցելու ապագա սերունդներին։ Ցանկացած ոլորտի հաջողակ բիզնես պետք է պատասխանատվություն զգա այս հարցում և կանգնի այնպիսի կազմակերպությունների կողքին, որոնք մտահոգված են և աշխատում են շրջակա միջավայրի բարելավման շուրջ», - ասաց կոնֆերանսի հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։Ավելին ...


07.11.2018

Այս տարի Երևանում առաջին անգամ անցկացվում է «Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային կոնֆերանս»-ը։

Այս տարի Երևանում առաջին անգամ անցկացվում է «Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային կոնֆերանս»-ը։ Հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ը 80 կենդանաբանական այգիներից ժամանած 120 մասնակիցները կունենան զեկուցումներ՝ կկիսվեն իրենց փորձով և կքննարկենք մասնագիտական կարևոր հարցեր։ ԵԱՌԱԶԱ միջազգային 24-րդ կոնֆերանսի բացմանը ներկա էին ՀՀ Բնապահպանության նախարարը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ԵԱՌԱԶԱ-ի նախագահը, Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, ԱՊՀ և եվրոպական երկրների պատվիրակներ, կենդանաբանական այգիների տնօրեններ։ Կոնֆերանսի բացմանը Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին փոխանցվեց ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի դրոշը։ Կոնֆերանսի կազմակերպիչները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադարամն ու Երևանի կենդանաբանական այգին են։Ավելին ...


Ցուցադրվող նորություններ

Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք