Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Նորությունների արխիվ

16.01.2017

«Կենդանաբանական այգին ձմռանն էլ է աշխատո՞ւմ» հարցին ի պատասխան

Ի հակառակ հանրության շրջանում տարածված լուրերին` Երևանի կենդանաբանական այգին չի փակվում և ոչ մի օր, նույնիսկ ցրտաշունչ ձմռանը: Անկախ եղանակային պայմաններից և պաշտոնական աշխատանքային ժամանակացույցից՝ կենդանիների խնամքով զբաղվող մասնագետները աշխատում են ամեն օր, իսկ մայիսի 1-ը արդեն ավանդույթ դարձած խորհրդանշական օր է, որն ազդարարում է այգու տարեշրջանի բացումը: Այցելուների մի զգալի հատված էլ համոզված է, որ ձմռանն այգում կենդանիներ գրեթե չեն ցուցադրվում: Իրականում Երևանի կենդանաբանական այգում շատ քիչ կենդանատեսակներ կան, որոնց ցուրտ եղանակին այցելուները տեսնել չեն կարող` 148 տեսակի կենդանիներից չեն ցուցադրվում միայն 17-ը`6 տեսակ պրիմատ, 6 տեսակ թութակ, 2 տեսակ կրիա, պատագոնյան մարա, փիղը և գետաձին: Մի շարք արևադարձային կենդանատեսակներ, որոնց թվում` ընձառյուծը, յագուարը, կոկորդիլոսները, կատվային լեմուրներն ու նրբագի սուրիկատները, հաշվի առնելով իրենց կենսաբանական առանձնահատկությունները, գտ...Ավելին ...


28.12.2016

Այգին տոնական օրերին

Հարգելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ առաջիկա տոնական օրերին Երևանի կենդանաբանական այգին աշխատելու է սովորականից այլ ժամանակացույցով: Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը ներառյալ Կենդանաբանական այգու տոմսարկղը կաշխատի ժամը 11:00-ից 16:00-ն: Տոմսերի գներն անփոփոխ են: Երևանի կենդանաբանական այգին շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ ու մաղթում ամենայն բարիք:Ավելին ...


07.12.2016

Ամփոփվեց հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, դեկտեմբերի 5-ին, Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալեցին համատեղ ծրագրերից մեկի` հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլի մասնակից հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ծնողներին։ Դեռևս 2015-ի հունիսին Երևանի կենդանաբանական այգու տարածքում ներառական առաջին խաղահրապարակի բացումով մեկնարկեց FPWC-ի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող բազմաբաղադրիչ միջոցառումների շարքը, որի հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է: Այս տարի հիպոթերապիայի ծրագիրը մեկնարկեց հոկտեմբերին։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ՝ ավելացել է հիպոթերապիայով զբաղվելու օրերի քանակը. նախկին երկուսի փոխարեն` շաբաթական երեք օր, ինչի շնորհիվ բուժական ձիավարության դասերին մասնակցելու հնարավորություն ունեցան ինչպես նա...Ավելին ...


16.11.2016

Այգու կամավորների պատմությունը` փառատոնի հաղթող

Կենդանաբանական այգու գերմանացի կամավորների մասին պատմող ժապավենը դարձել է «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հաղթողներից մեկը: Նոյեմբերի 11-14 Երևանում անցկացվեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որի շրջանակում Երևանի 7 տարբեր ցուցասրահներում հանրությանը ներկայացվեց աշխարհի տարբեր երկրների` բնապահպանության մասին պատմող 38 ֆիլմ: Փառատոնի ֆիլմացանկում էր նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կողմից պատրաստված «ԶՈՒշ և Թոիվո» (ZOOsh and Toivo) անունով կարժամետրաժը, որը պատմում է Երևանի կենդանաբանական այգում որպես կամավոր աշխատող 2 գերամանացի երիտասարդների առօրյաի և Այգում նրանց աշխատանքի մասին: Փառատոնի ժյուրիի որոշմամբ` Զուշի և Թոիվոյի մասին պատմող ֆիլմը «Մանկապատանեկան» անվանակարգում լավագույնն է ճանաչվել: Հիշեցնենք, որ «Արևորդի» փառատնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Բնապահպանական ա...Ավելին ...


13.11.2016

Ծառատունկ Կենդանաբանական այգում

Նոյեմբերի 12-ին անցկացված համաերևանյան շաբաթօրյակին միացել էր նաև Երևանի կենդանաբանական այգին: Տարածքի մաքրման աշխատանքներից բացի աշխատակիցները նաև Այգու տարածքում վեց տասնյակից ավելի ծառ տնկեցին: Բոլոր ծառերը տնկվել են Կենդանաբանական այգու լեմուրների կղզու հարակից տարածքում, որտեղ առայժմ ծառեր չկային: Այգու բոլոր աշխատակիցների մասնակցությամբ աշխույժ եռուզեռին միացվ նաև Այգում շրջող ուսանողների մի խումբ: Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ոչ միայն օգնեցին աշախատակիցներին, այլև հասցրին իրենց անվանական ծառը տնկել:Ավելին ...


Ցուցադրվող նորություններ
Առաջին Նախորդ 1-5 6-10 11-15 16-20 21-25 26-30 31-35 Հաջորդ Վերջին

Արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք