Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Archived News

31.05.2017

Հունիսի 1-ը Կենդանաբանական այգում

Հունիսի 1-ին «Երևանյան ամառ 2017»-ի շրջանակում Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է բոլորին մասնակցելու Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Սիրված հեքիաթների հերոսներ ու ծաղրածուներ, տոնական համերգ, ուրախ երաժշտություն, տիկնիկային ներկայացումներ ու թեմատիկ ցուցահանդեսներ. ձեզ գունառատ ու ջերմ օր է սպասվում։ Միջոցառման բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան ժամը 13:00-ին։ Ուշադրություն: Հունիսի 1-ին Կենդանաբանական այգու մուտքը վճարովի է՝ մինչև 16 տարեկանների համար մուտքավճարը 200 դրամ է, իսկ մեծահասակաների համար` 600: Այգում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով Այգու մի հատվածը այցելուների համար ժամանակավորապես փակ է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը:[more]


06.05.2017

Արտակարգ պատահար․Կենդանաբանական այգին տեղեկացնում է

Այսօր՝ մայիսի 6-ին, վաղ առավոտյան, Երևանի կենդանաբանական այգու անվտանգության ծառայության աշխատակիցներից հաղորդում է ստացվել, որ մի խումբ շներ ներխուժել են Այգու Եվրոպական եղնիկների ազատավանդակ և հարձակվել կենդանիների վրա։ Պատահարի արդյունքում երկու եղնիկ անկում են ապրել, մի քանիսը ստացել տարբեր չափի վնասվածքներ։ Եղնիկները ստացել են անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, վնասված կենդանիների կյանքին վտանգ չի սպառնում։[more]



Contact Us

phone: +374 10 562 362

email: info@yerevanzoo.am

address: Myasnikyan St., 20 Building , 0025 Yerevan, Armenia