Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Archived News

17.11.2016

Այգու կամավորների պատմությունը` փառատոնի հաղթող

Կենդանաբանական այգու գերմանացի կամավորների մասին պատմող ժապավենը դարձել է «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հաղթողներից մեկը:  Նոյեմբերի 11-14 Երևանում անցկացվեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որի շրջանակում Երևանի 7 տարբեր ցուցասրահներում հանրությանը ներկայացվեց աշխարհի տարբեր երկրների` բնապահպանության մասին պատմող 38 ֆիլմ: Փառատոնի ֆիլմացանկում էր նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կողմից պատրաստված «ԶՈՒշ և Թոիվո» (ZOOsh and Toivo) անունով կարժամետրաժը, որը պատմում է Երևանի կենդանաբանական այգում որպես կամավոր աշխատող 2 գերամանացի երիտասարդների առօրյաի և Այգում նրանց աշխատանքի մասին: Փառատոնի ժյուրիի որոշմամբ` Զուշի և Թոիվոյի մասին պատմող ֆիլմը «Մանկապատանեկան» անվանակարգում լավագույնն է ճանաչվել: Հիշեցնենք, որ «Արևորդի» փառատնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Բնապահպանակ...[more]


13.11.2016

Ծառատունկ Կենդանաբանական այգում

Նոյեմբերի 12-ին անցկացված համաերևանյան շաբաթօրյակին միացել էր նաև Երևանի կենդանաբանական այգին: Տարածքի մաքրման աշխատանքներից բացի աշխատակիցները նաև Այգու տարածքում վեց տասնյակից ավելի ծառ տնկեցին: Բոլոր ծառերը տնկվել են Կենդանաբանական այգու լեմուրների կղզու հարակից տարածքում, որտեղ առայժմ ծառեր չկային: Այգու բոլոր աշխատակիցների մասնակցությամբ աշխույժ եռուզեռին միացվ նաև Այգում շրջող ուսանողների մի խումբ: Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ոչ միայն օգնեցին աշախատակիցներին, այլև հասցրին իրենց անվանական ծառը տնկել:[more]



Contact Us

phone: +374 10 562 362

email: info@yerevanzoo.am

address: Myasnikyan St., 20 Building , 0025 Yerevan, Armenia