Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Archived NewsԱրխիվ

Archived News

15.06.2018

Վերջին 5 ամսվա ընթացքում Ծառայությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հիվանդության որևէ ահազանգ չի ստացել

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Ուսումնասիրելով տեղեկատվությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին: Դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին <<Երևանի կենդանաբանական այգի>> ՀՈԱԿ-ի անասնաբույժը Ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ: Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետների այցելության և կենդանիների կլինիկական զննման արդյունքում 8 գլուխ լամաների մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ հիվանդություն, որն էլ հետագայում հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքներով: Լամաները, ինչպես նաև դրանց հարևանությամբ պահվող 1 գլուխ կխտարը, 1 գլուխ դավթի եղջերուն, 19 գլուխ կամերունյան այծերը և ևս 4 գլուխ լամաները, որոնք նույնպես կարող էին հն...[more]


15.06.2018

Վայրի կենդանին բացարձակ արժեք է.

Հրապարակման մեջ բերված գները մտացածին են, եթե իհարկե հեղինակը սերտորեն չի առնչվել կենդանիների վաճառքի սև շուկայի հետ Պաշտոնական պարզաբանում՝ լրագրող Նարինե Կիրակոսյանի «Գոլոս Արմենի»-ի կայքում 13.06.2018թ. հրապարակած «Kот в мешке в обмен на редких животных » հոդվածի վերաբերյալ Վերոնշյալ հոդվածի հրապարակման առնչությամբ Երևանի կենդանաբանական այգին (ԵԿԱ) պարզաբանում է՝ 2014թ.–ին Երևանի կենդանաբանական այգուց Երուսաղեմի կենդանաբանական այգի է արտահանվել թվով 9 սպիտակագլուխ անգղի առանձնյակ: Վերոնշյալ անգղները այգում պահվող անգղների արդեն երրորդ սերունդն էին, այլ ոչ առաջին, ինչպես նշված է հոդվածում, բոլորը բուծված անազատ պայմաններում: ՍԻԹԵՍ թույլտվության մեջ նշված եզրույթը ենթադրում է բացառապես պարզաբանում կենդանու ծագումնաբանության վերաբերյալ, այլ խոսքով հաստատում՝ տվյալ կենդանին վերցվե՞լ է վայրի բնությունից, թե՞ բուծվել անազատության մեջ: Հարկ է նշել, որ անգղներն արտահանվել են միմիայն ...[more]


08.06.2018

Դպրոցների և նախակրթարանների սաների խմբային այցի տոմսերը կարող են արժենալ 200 դրամ

Հանրակրթական դպրոցների և նախադպրոցական կրթարանների սաների խմբային այցելության տոմսերը կարող են ունենալ 200 դրամ սակագինը՝ երեխաների համար, եթե առկա է հաստատության ղեկավարի կողմից դիմում: Ստորագրված և կնքված դիմումը, մինչև Կենդանաբանական այգի գալը, ցանկալի է սքանավորել և այդ թվայնացված փասթաթուղթը ուղարկել info@yerevanzoo.am էլ. փոստին, բայց և՝ նաև թղթային տեսքով այցի ժամանակ ներկայացնել և թողել Այգու տոմսարկղում: Երեխաներին ուղեկցող մեծահասակների տոմսը կունենա այդ օրվան համապատասխան սակագինը. սակագների ցանկն ըստ օրերի կարող եք տեսնել այստեղ։ Ներբեռնեք դիմումի օրինակել ձևն այստեղ [more]


03.04.2018

Համաքաղաքային ծառատունկ

Համաքաղաքային ծառատունկին միացել էին նաև Երևանի Կենդանաբանական այգու աշխատակիցները: Հացենու և կաղնու մոտ հարյուր տնկիներ իրենց արմատներով կամրացնեն Այգու այն թեքալանջերը, որտեղ նախկինում գայլերի, աղվեսների և այլն կենդանիների համար փոքրիկ վանդակներ էին: Այժմ այդ վանդակները փոխարինվել են ընդարձակ ազատավանդակներով, որտեղ կենդանիների կենսակերպը հնարավորինս մոտեցված է բնական պայմաններին: Իսկ ազատված տեղում մի քանի տարի անց վեր կխոյանան այսօր տնկված ծառերը[more]


03.04.2018

Համաքաղաքային ծառատունկ

Համաքաղաքային ծառատունկին միացել էին նաև Երևանի Կենդանաբանական այգու աշխատակիցները: Հացենու և կաղնու մոտ հարյուր տնկիներ իրենց արմատներով կամրացնեն Այգու այն թեքալանջերը, որտեղ նախկինում գայլերի, աղվեսների և այլն կենդանիների համար փոքրիկ վանդակներ էին: Այժմ այդ վանդակները փոխարինվել են ընդարձակ ազատավանդակներով, որտեղ կենդանիների կենսակերպը հնարավորինս մոտեցված է բնական պայմաններին: Իսկ ազատված տեղում մի քանի տարի անց վեր կխոյանան այսօր տնկված ծառերը[more]


Displaying news
First Previous 1-5 6-10 11-15 16-20 21-25 26-30 31-35 Next Last

Contact Us

phone: +374 10 562 362

email: info@yerevanzoo.am

address: Myasnikyan St., 20 Building , 0025 Yerevan, Armenia