Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Current NewsՎերջին նորություններ

Վերջին նորություններ

15.04.2019

«Դուրս կարմիր գրքից»

Ապրիլի 13-ին Երևանի կենդանաբանական այգում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աջակցությամբ, կայացավ «Դուրս կարմիր գրքից» խորագրով բնապահպանական միջոցառումը: Միջացառմանը մասնակցում էին Այնթափի N2 և Սայաթ- Նովա դպրոցների, Փոքրիկ իշխան կրթահամալիրի սաները: Աշակերտները ներկայացրեցին տարբեր տեսակի աղբից, ամիսներ շարունակ իրենց ձեռքով, պատրաստված կարմիրգրքյան կենդանիների արձանիկներ, պատմեցին յուրաքանչյուր կենդանու մասին՝ շեշտելով իրենց խոցելի լինելու պատճառները, ինչպես նաև՝ տեղում ցուցադրեցին թե ինչպես կարելի է անպիտան պլասմասե շշերից, հին շաբաթաթերթերից և փրփրապլաստից (пенопласт) պատրաստել արվեստի գործեր: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ փորձի փոխամակում դպրոցների բնապահպանական խմբակների ղեկավարների միջև, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա միջոցառումների վերաբերյալ: Ավելին ...


01.04.2019

Բինգոյին բուժելու համար տեղացի և արտասահմանցի մասնագետների կոնսիլիում է հրավիրվել. նրա մոտ լեյկոզ է ախտորոշվել

Նախորդ շաբաթվա սկզբում Կենդանաբանական այգու վագրերից Բինգո անունով առանձնյակի մոտ վատառողջ լինելու նշաններ կային: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր: Կենդանաբույժի ձեռնարկած մասնագիտական միջամտությունից հետո վագրի մոտ դրսևորվեցին կազդուրման նշաններ: Սակայն ուրբաթ օրը խնամողները նրա քթից արնահոսություն նկատեցին: Հրավիրվեց օն-լայն կոնսիլիում՝ Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի կենդանաբանական այգիների գլխավոր անասնաբույժների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվեց թմրեցնել կենդանուն, որպեսզի հնարավոր լինի սոնոգրաֆիայի եղանակով զննել նրան և վերցնել կենսաբանական նմուշներ՝ ախտորոշման և բուժման հետագա ընթացքը որոշելու համար: Սոնոգրաֆիան ի հայտ բերեց, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց լեյկոզ: Ախտորոշումից հետո կրկին հրավիրվեց օն-լայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխե...Ավելին ...



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք