Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

PartnersԳործընկերներ

Երևանի Քաղաքապետարան

Երևանի կենդանաբանական այգի ՀՈԱԿ-ը, որպես հանրային կրթաճանաչողական կառույց, գործում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո: Երևանի քաղաքապետարանը մեծապես աջակցում է Երևանի կենդանաբանական այգուն` տարեկան կտրվածքով հավելյալ միջոցներ տրամադրելով այգու նոր գլխավոր հատակագծով նախատեսված կառույցների, շենք-շինությունների կառուցմանը` այն դարձնելու հանրության համար հանգստի, բնապահպանական կրթության և ճանաչողական կենտրոն, ուր կներկայացվեն Հայաստանի և տարածաշրջանի հարուստ կենդանական ու բուսական աշխարհը:

 

Նատուր Արտիս Մագիստրա. Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգի

Ամստերդամի Արտիս կենդանաբանական այգին Երևանի կենդանաբանական այգու ձևափոխման գործընթացում գտնվում է գլխավոր գործընկերոջ դերում: Արտիսն աջակցում է Երևանի կենդանաբանական այգու բարելավմանը տարբեր բնագավառներում`անասնաբուժական խնամքից մինչև կենդանիների համալրում: Արտիսը նաև աջակցում է մի խումբ միջազգային փորձագետների, այդ թվում և Բերնարդ Հարիսոնին, ով կենդանաբանական այգիների համաշխարհային նախագծող է և Սինգապուրի կենդանաբանական այգու նախկին տնօրենը և ով այժմ աշխատում է Երևանի կենդանաբանական այգու նոր նախագծի շուրջ: Խմբի անդամները կանոնավոր կերպով այցելում են Երևանի կենդանաբանական այգի`հետևելու ձևափոխման գործընթացին: Փորձագետները կազմել են նոր կենդանաբանական այգու նախագիծը`ներառելով ողջ տարածքը և հաշվի առնելով նրա ուրույն բնապատկերային առանձնահատկությունները: Նոր կենդանաբանական այգին կունենա տարածք`նախատեսված էկոժամանցի համար (զբոսանք, ձիավարություն, թռչնաբուծություն), նաև կրթական հաստատություններ, ինչպես օրինակ`կենդանաբանական այգու դպրոցը և գիտական ինստիտուտը: Եվ վերջապես, Արտիս կենդանաբանական այգին աջակցում է Երևանի կենդանաբանական այգու փորձնական թեկնածությանը Կենդանաբանական Այգիների Եվրոպական Ասոցիացիային անդամագրվելու գործընթացին: 

ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր գործընկերն է և աջակցում է հիմնադրամի`Երևանի կենդանաբանական այգու ձևափոխման ծրագրի տարբեր փուլերին: Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍը օրինակելի չափանիշ է`մասնավորապես կրթության և շրջակա միջավայրի պահպանման բնագավառներում: Երևանի կենդանաբանական այգում բոլոր այցելուների համար ՎիվաՍել-ՄՏՍն ապահովում է ամենաարագ WiFi կապը Հայաստանում: Ավելին, Երևանի կենդանաբանական այգում կրթական բոլոր գործունեությունները և իրադարձություններն անցկացվում են ՎիվաՍել-ՄՏՍի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ: 

Բերզ ին Մայնդ

Բերզ ին Մայնդը ամբողջ աշխարհում նախաձեռնում և աջակցում է բնության մեջ արջերի պահպանման, ինչպես նաև արջերի փրկման նախագծերին:

2015թ. –ից ի վեր, արդյունավետ համագործակցության արդյունքում, Բերզ ին Մայնդը աջակցել է Երևանի կենդանաբանական այգուն 6 հա մեծությամբ «արջերի անտառ» կառուցելուն` նվիրաբերելով նաև մի շարք շինարարական նյութեր, այդ թվում ցանցալարային ցանկապատ, հոսանքի գեներատորներ, էլեկտրական հովիվ և այլն:


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք