Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Departments: Read MoreSingle View Caretakers (to be substituted by the news title)

< Meet Yerevan Zoo's Caretakers (3): Department of Hoofed Animals
20.06.2012 20:57 Age: 7 yrs

Հանդիպում կենդանիների խնամողների հետ. Սմբակավորների բաժին


Կենդանաբանական այգին լիարժեք չէր լինի, եթե չունենար սմբակավոր կենդանիների մի ամբողջություն:  Պատկերացրեք, որ այցելուները չունենային հնարավորություն տեսնելու օրինակ` եղնիկներին, այծերին, ուղտերին, էլ չենք խոսում փղի մասին, որը սմբակավորների մեջ ամենամեծն է:  Փղին մենք դեռ կանդրադառնանք, բայց մի պահ  պատկերացրեք, որ Կենդանաբանական այգում 21 տեսակ սմբակավորների մեջ  չլիներ  Հայկական մուֆլոնը, որն արդեն առանց այն էլ հայտնվել է Կարմիր գրքում:  Փոխարենը, մուֆլոններն այգու 108 գլուխ սմբակավորների մեջ 27 գլուխ են կազմում:

Հայկական մուֆլոնն /Ovis orientalis gmelini/ անդրկովկասյան լեռնային ոչխարներից ամենափոքրն է, որն ընտելացվել է  դեռևս 9000 տարի առաջ, այն համարվում է ընտանի ոչխարների նախահայրը: Հայկական մուֆլոնը բնաշխարհիկ տեսակ է: Դրանք ապրում են հոտերով /100 գլուխ և ավելի /: Արուները վարում են միայնակ կյանք, իսկ հոտին միանում են  միայն զուգավորման շրջանում: Արուներն էգերից ավելի խոշոր են , կշռում են  25-ից 95 կգ: Ապրում են 10-ից 15 տարի, հղիությունը տևում է 150-155 օր, տարին մեկ անգամ կարող են ունենալ մեկից երկու 2 ձագ: Այգու ամենատարեց մուֆլոնը 12 տարեկան է, իսկ ամենափոքրը` մեկ ամսական: Առաջին հայացքից թվում է, թե սմբակավորներին խնամելն ու նրանց մասին հոգ տանելը բավականին հեշտ գործ է:  Մինչդեռ դա այդպես չէ: Յուլյա Հակոբյանն արդեն 5 տարի է, ինչ աշխատում է Երևանի կենդանաբանական այգում. մեկ տարի աշխատել է որպես կենդանաբույծ, այժմ` սմբակավորների բաժնի վարիչն է: Յուլյա Հակոբյանը սմբակավորների  բաժինն ամենադժվար ու ծանր բաժինների շարքին է դասում:  Եթե օրինակ`գիշատիչներին օրական մեկ անգամ են կերակրում, ապա սմբակավորներին ՝ 3 անգամ:

 Յուլյա Հակոբյանն այս տարիների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր և արտառոց դեպքերի ականատես է եղել. հիշում է, թե ինչպես Հայկական մուֆլոնը հրաժարվեց նորածին իր ձագից և քանի դեռ վտանգը մեծ էր, որ առանց մոր խնամքի ձագը չի ապրի, Յուլյան մեկ շաբաթ ձագին տնային պայմաններում խնամեց. «Ես և մեր այգու ևս մեկ աշխատակից խնամեցինք ու փրկեցինք ձագուկի կյանքը և քանի որ մուֆլոնը մարդկանց մեջ է մեծացել, նրան մինչ օրս էլ թվում է, թե մենք ենք նրա հարազատները և դժվարությամբ է շփվում իր ցեղակիցների հետ: Սմբակավորների բաժնի վարիչը հիշում է իր խնամքի տակ գտնվող կենդանիներից յուրաքանչյուրին: Նրանց   յուրովի է սիրում ու չի առանձնացնում:

Ի տարբերություն Յուլյայի, Ալլա Վարդանյանը սմբակավորներից առանձնացնում է Բեզոարյան այծին  ու փղին: Ըստ Ալլա Վարդանյանի  կենդանիները ևս կատակում են, փորձում խաղալ, բայց  շատ դեպքերում նրանց խաղը մարդկանց համար կարող է թանկ արժենալ: Օրինակ Բեզոարյան այծերի դեպքում խաղի անբաժան մասն է կազմում  պոզահարելը:  Նրանց խաղը մարդու հետ ծիծաղելի է, բայց զգուշավորությունը չպահելու դեպքում` վտանգավոր:

 Ծանրակշիռ ու հանգիստ թվացող փիղը պարզվում է քինախնդիր է, հիշաչար ու նեղացկոտ: Հսկայամարմին փղին  Ալլա Վարդանյանը  համեմատում է փոքր երեխայի հետ, աշխատակցի ցանկությունը մեկն է`փիղը ընկերուհի ունենա:

Սմբակավորների հաջորդ ներկայացուցիչներն Եվրոպական եղնիկներն են: Անկախ նրանից, որ եղնիկներն եվրոպական ծագում ունեն, նրանք լիովին հարմարվել են Հայաստանի բնակլիմայական պայմաններին ու անգամ բազմացել են` համալրելով ընտանիքի անդամների թիվը:

Օրերս  լույս աշխարհ են եկել երկու եղնիկ: Այս առումով նորություն կա նաև Սիբիրյան այծեղջյուրների ընտանիքում` ծնվել է առաջնեկը: 



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք