Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Departments: Read MoreSingle View Caretakers (to be substituted by the news title)

< Meet Yerevan Zoo’s Caretakers (2): The Predator Department
16.06.2012 16:25 Age: 7 yrs

Հանդիպում կենդանիների խնամողների հետ. Գիշատիչների բաժին


Երևանի կենդանաբանական այգին ունի մոտ 33 տեսակ գիշատիչ, ինչպես օրինակ Բենգալյան վագրն է /Panthera tigris/, Անդրկովկասյան լուսանը /Lynx dinniki/, Ընձառյուծը /Panthera onca/, Ամուրյան վագրը /Panthera tigris longipilis/, Աֆրիկյան առյուծը /Panthera leo/ և այլն:

«Առյուծների բնազդը ուժեղ է և ցանկացած վտանգի կամ նույնիսկ տագնապի  ժամանակ նրանք արագ արձագանքում են: Վագրերն ավելի  հանգիստ են, ընձառյուծները` վեհ, հանգիստ բնավորությամբ և արժանի հարգանքի»:

Ահա այսպես է բնութագրում կենդանիներին արդեն 24 տարվա աշխատանքային փորձ ունեցող այգու գիշատիչների բաժնի վարիչ Յունոնա Խանզադյանը:

Չնայած առյուծներն ապրում են ճաղավանդակներում, սակայն դա չի խանգարել  նրանց մոռանալ իրենց կենդանական բնազդները: Նրանց մոտ շատ հետաքրքիր է հատկապես կերակրման պահը, երբ մայրը ձագին յուրօրինակ ձևով սովորեցնում է որս անելու «ավանդական նրբությունները»:

Աշխարհի շատ կենդանաբանական այգիներում ընդունված է կորյուններին թողնել ընտանիքի հոր հետ, Հայաստանում նման պրակտիկա դեռևս չի կիրառվում. մեզ մոտ ապահովության համար հայր առյուծին  առանձնացնում են ձագերից, այն մտավախությամբ, որ հնարավոր է արուն ձագերին վնասի: Իսկ Յունոնա Խանզադյանի կարծիքով, առյուծն իր ընտանիքին հսկում ու պաշտպանում է անգամ հարևան վանդակից:  

Սովորաբար կենդանիները խանդով են վերաբերում սեփական ձագերին, անգամ քիչ չեն դեպքերը, երբ մարդկային միջամտության արդյունքում, վնասում են իրենց իսկ ձագերին: Մեզ մոտ պատկերն այլ է. հաճախ է պատահել, երբ մայր առյուծն իր ձագուկներին թողել է ազատ շփվել այգու խնամողների հետ` ցանկացած տարիքում: Սակայն գիշատիչների հետ շփման ժամանակ չեն բացառվում նաև արտառոց դեպքերը: Յունոնա Խանզադյանը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ ընձառյուծն իր ձեռքն էր վնասել: Սակայն այգու աշխատակիցը հասցրել է ներել, պատճառը մեկն է`կենդանիներին շատ է սիրում:

Կենդանիների բնավորության հետաքրքիր գծերն է առանձնացնում Արման Պետրոսյանը, ով խոշոր գիշատիչների խնամողն է: Նրա կարծիքով, փակ տարածքում գտնվող գիշատիչներն իրենց վարքագծով տարբերվում են ազատ բնության մեջ ապրող իրենց բարեկամներից: Ազատության մեջ գտնվող կենդանու ողջ ուշադրությունն իր որսն է, իսկ կենդանաբանական այգու բնակիչներն այդ խնդիրը չունեն:

Արմանն աշխատանքային իր տարիներից առանձնացնում է երկու հետաքրքիր դեպք. կերակրման ժամանակ 4 ամսական կորյունը գործադրելով մեծ ջանքեր, բռնել էր մեծ մսակտորը, տարել էր մոր մոտ, որ միասին ուտեին:  

Փոքրիկ չարաճճիությամբ աչքի են ընկնում նաև արջի քոթոթները: Արմանը հիշում է, թե ինչպես քոթոթներից մեկը, շատ հաճախ դուրս էր գալիս իր  համար նախատեսված տարածքից, որտեղ  արգելաճաղերը մի փոքր ավելի լայն էին:  Իսկ հայր արջը, որի համար այդ ճաղերի արանքից դուրս գալն ուղղակի անհնար էր, բարկանում էր քոթոթի վրա և դաստիրակում էր նրան «հայրական ապտակով», ճիշտ այնպես, ինչպես «Մաուգլի» մուլտֆիլմում արջ Բալուն դաստիրակում էր գլխավոր հերոսին: 

 



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք