Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Departments: Read MoreSingle View Caretakers (to be substituted by the news title)

< Meet Yerevan Zoo's Caretakers (1): The Bird Department
14.06.2012 17:23 Age: 7 yrs

Հանդիպում կենդանիների խնամողների հետ. Թռչունների բաժին


Երևանի Կենդանաբանական այգում  բնակվում են մոտ 350 տեսակ թռչուն, ինչպես օրինակ Գառնանգղն է /Gypaetus barbatus/, Գաճաճ արծիվը /Hieraaetus pennatus/, Ալեձև թութակը /Melopsittacus undulatus/ և այլն: Նրանց գրեթե գերակշիռ մասը քմահաճ է և պահանջում է  հատուկ խնամք, ուշադրություն, կերակրացանկ և կլիմայական պայմաններ: Թռչունների այդ հսկայական և բազմազան  ընտանիքին խնամում և հոգ են տանում  մոտ 5 աշխատակից: Դոնարա  Խաչատրյանն արդեն  38 տարի է, ինչ աշխատում է կենդանաբանական այգում, սիրում  է սիրամարգին ու ջայլամին:

Ըստ Դոնարա Խաչատրյանի, ցանկացած տեսակի թռչուն առանձնահատուկ խնամք է պահանջում: Որքան էլ որ զարմանալի է` դրսից բերված թռչունները հարմարվում են Հայաստանի բնակլիմայական պայմաններին` որոշ չափով նաեւ հենց կենդանաբանական այգու աշխատակիցների  ճիշտ աշխատանքի շնորհիվ: Նրանք անհրաժեշտության դեպքում հերթապահում են նաև գիշերները: Դոնարա Խաչատրյանն իրենց գործն անգամ  նմանեցնում է գիտական աշխատանքի:

Իսկ թռչունների հետ շփումը լի է չնախատեսված ու հետաքրքրաշարժ դեպքերով:

Դոնարա Խաչատրյանն առանձնացնում է կաքավի փախուստը: Հիշում է, թե ինչպես էր նախորդ տարի կաքավը բնից փախել, իսկ որոշ ժամանակ անց  ետ վերադարձել: Այս դեպքը զարմացրել էր այգու աշխատակիցներին, քանի որ իմանալով թռչնի նվիրվածությունը ընտանիքին, նրանք չէին կտրել կաքավի թևերը:

Ի տարբերություն որոշ թռչնատեսակների, կարապներն ավելի հանգիստ են: Ի դեպ, հունիսի 11-ին կարապների ձագուկները դարձան մեկ ամսական ու արդեն ակնհայտ է նրանց` միմյանց հավերժական սիրով կապվածությունը:

Ասյա Հովհաննիսյանն ի տարբերություն Դոնարա Խաչատրյանի, կենդանաբանական այգում աշխատանքային ավելի քիչ փորձ ունի: Ասյան 4 տարի է ինչ խնամում է թռչուններին,  գրեթե բոլոր տեսակի թռչունների հետ հեշտությամբ է շփվում, բացառությամբ` արծաթափայլ Փասիանի:

Իր աշխատանքային փորձից հիշում է բադի ձագուկներին: Չգիտես` ինչպես, երեք ձագուկները մնացել են մայր բադի մոտ, իսկ մյուս 3-ը հայտնվել արջերի մոտ:  Բարեբախտաբար ձագերին ոչինչ չէր եղել, նրանց անվնաս վերադարձրել են մորը, սակայն կար մտավախություն, որ մայր բադն այլևս ձագերին ետ չի ընդունի: Բայց ինչպես հաճախ է պատահում` մայրական բնազդն ու սերն ամեն ինչից զորեղ գտնվեց:

Իսկ նեպալյան Փասիանի/Lophura leucomelanos/ փախուստի դեպքում, աշխատակիցները ստիպված են եղել դիմել տարբեր քայլերի: Նախ, արուին են տեղավորել նույն վանդակում, որպեսզի Փասիանը նրան տեսնի ու ետ վերադառնա, սակայն, Հայաստանում ապրած Փասիանին` արուի ներկայությունը չի գայթակղել:  Ինչևէ աշխատակիցների համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է բույնը լքած տանտիրուհուն վերադարձնել տուն: 



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք